5 տարբերություն եվրոպացի միջին խավի պատկանող մարդկանց ու հարուստների միջև
1. Միջին խավի ներկայացուցիչն ապրում է հարմարավետ, իսկ հարուստներն անհարմարություններ են ունենում:
Հարմար է աշխատել անվտանգ աշխատավայրում: Հարմար է ինչ-որ մեկի համար աշխատել:
Միջին խավը համարում է, եթե ձեզ համար ամեն բան հարմար է, ուրեմն դուք երջանիկ եք, սակայն հարուստները հասկանում են, որ արտակարգ բաները պատահում են այն ժամանակ, երբ մենք հայտնվում ենք անհարմար իրավիճակներում: Սեփական բիզնեսը հիմնելը ռիսկ է, իսկ ռիսկերը կարող են անհարմար լինել, սակայն մի փոքր ռիսկ պետք է բարեկեցության հասնելու ու բարձր արդյունքներ ունենալու համար:
Դուրս եկեք ձեր հարմարավետության գոտուց: Դիտարկեք ձեր բոլոր տարբերակները: Եթե դուք ուզում եք հարուստ լինել, դուք գոնե մի թեթև անհարմարավետություն պետք է կրեք: Միգուցե դուք սկզբում անհաջողության մատնվեք, և դա գերազանց է, քանի որ, եթե դուք չեք պարտվում, ապա շատ բան չեք անում:
2. Միջին խավի ներկայացուցիչներն ապրում են իրենց հնարավորություններից առավել, իսկ հարուստները` ցածր:
Դուք միջին վիճակագրական միլիոնատիրոջը չեք տեսնի գերթանկարժեք մեքենայում կամ տանը: Հարուստները փող չեն ծախսում այն բանի վրա, ինչն արժեզրկվում է, այլ նրանք այն ծախսում են արժեքավորի վրա ու ապրում իրենց հնարավորությունից ցածր պայմաններում:
Հիշեք, եթե դուք տարեկան միլիոն դոլար եք վաստակում ու նույնքան էլ ծախսում եք, ուրեմն դուք սնանկ եք:
3. Միջին խավի ներկայացուցիչները բարձրանում են կարիերայի աստիճաններով, իսկ հարուստները տիրում են այդ աստիճանին:
Միջին խավի ներկայացուցիչները, որպես կանոն, ուրիշի համար են աշխատում: Նրանք աշխատանք ու կարիերա ունեն: Միջինից բարձր խավի ներկայացուցիչները, որպես կանոն, աշխատում են իրենք իրենց համար: Նրանք այդ աշխատանքի տերն են: Հարուստները սովորաբար բիզնես ունեն: Նրանք այդ կարիերային աստիճանի տերն են, որով վեր է բարձրանում միջին խավը: Հարուստները հասկանում են, թե ինչ է իրենց պետք, որ իրենց վրա հնարավորինս շատ մարդ աշխատի, որպեսզի ավելի շատ գումար աշխատեն: Հարուստները հասկանում են պասիվ շահույթների ուժը:
4. Միջին խավի ներկայացուցիչներն ընկերություն են անում բոլորի հետ, իսկ հարուստները խելամիտ կերպով են ընտրում իրենց շփման շրջանակը:
Հարուստները հասկանում են, որ երբ դուք ձեզ շրջապատում եք հաջողակ մարդկանցով, ձեր սեփական հաջողությունը չի ուշանում: Նույն կերպ էլ անհաջողակ մարդկանցով շրջապատված լինելն անկանխատեսելի արդյունքների կարող է հասցնել: Սովորաբար ձեր շահույթները ձեր երեք մտերիմ ընկերների միջին թվաբանական շահույթաչափն է:
Եթե դուք ուզում եք ավելի շատ վաստակել, շփվեք շատ վաստակող մարդկանց հետ: Ամբողջ հարցն այն է, որ ձեր աշխարհայացքը համընկնի հաջողակ մարդկանց աշխարհայացքի հետ: Եթե դուք ուզում եք հարուստ լինել, պետք է մտածել հարուստի պես:
5. Միջին խավի ներկայացուցիչներն աշխատում են վաստակելու համար, իսկ հարուստներն աշխատում են, որ սովորեն:
Միջին խավի ներկայացուցիչներին հեշտ է համոզել աշխատանքը փոխել, երբ ինչ-որ մեկն ավելի շատ գումար է առաջարկում: Հարուստներ հասկանում են, որ աշխատանքի էությունը փողի մեջ չէ, հատկապես կարիերայի սկզբում: Էությունը հմտությունների ու առաջընթացի ենթակա բոլոր գծերի զարգացման մեջ է, որպեսզի հարստանաս:
Դա նշանակում է՝ վաճառող աշխատել` վաճառքների աշխարհն ավելի լավ հասկանալու համար, կամ դա նշանակում է՝ բանկում աշխատել հաշվապահություն ավելի լավ հասկանալու համար: Եթե դուք ուզում եք հարուստ լինել, դուք պետք է աշխատեք, որ հարուստ դառնալու համար անհրաժեշտ հմտությունների տիրապետեք:
Հարուստ մարդկանց մեծ մասն այդպիսին են դառնում, որովհետև բարձր աշխատավարձ են ստանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը