«Չեմ կարծում, որ կստորագրենք Պոգբային». «Բարսելոնայի» տնօրեն
Կատալոնական «Բարսելոնայի» տնօրեն Արեդո Բրայդան մեկնաբանել է թիմի հնարավոր տրանսֆերները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Ես չեմ կարծում, որ մենք կստորագրենք Պոլ Պոգբային, թեև նա հիանալի խաղացող է:
Ռաֆինիայի իրավիճակը այլ է: Ես զգում եմ, որ նա, ամենայն հավանականությամբ, կմնա ակումբում, քանի որ այն համապատասխանում է թիմի խաղաոճին:
Նա ապշեցրեց անցած մրցաշրջանում, երբ վարձավճարով խաղում էր Իտալիայում: Նա շատ լավ խաղաց՝ հատկապես ծանր վնասվածքից վերադառնալուց հետո»,-նշել է Բրայդան:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Պոգբայի համար արդեն իսկ առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն անգլիական կողմը մերժել է կատալոնացիներին՝ նշելով, որ ավելի մեծ գումար է պահանջում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինո Ռայոլան, ով Պոգբայի գործակալն է, հանդիպել է կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ և նշել է, որ ֆրանսիացին դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:Հիմա կատալոնական աումբը կարող է ստորագրել Պոգբային միայն հունվարին:
Սիրարփի Աղաբաբյան