«Մենք թիմում ունենք ընտանեկան մթնոլորտ, այնպես որ ես չգիտեմ, թե ինչ է Ռոնալդուն խոսում». Ռամոս
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը պատասխանել է ակումբի մթնոլորտի մասին իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի ասած խոսքերին:
«Յուվենթուս» տեղափոխվելուց հետո Ռոնալդուն նշել է, որ «Յուվենթուսը» ընտանիքի նման է: Վերջին հարցազրույցներից մեկում պորտուգալացին ասել է. «Իհարկե, երբ երկրպագուները սիրում են քեզ, զգացմունքները բոլորովին այլ են»:
«Մենք թիմում ունենք ընտանեկան մթնոլորտ, այնպես որ ես չգիտեմ, թե ինչ է Ռոնալդուն խոսում: Մենք շատ հաղթանակներ ունեցանք, քանի որ մենք ընտանիք ենք, իսկ Կրիշտիանոն այս ընտանիքի մի մասն էր:
Ոչ մի ֆուտբոլիստ չի կարող ակումից վեր լինել: Ինչ էլ որ տեղի ունենա, «Ռեալ Մադրիդը» կշարունակի գոյություն ունենալ: Ռոնալդուն ինքը հեռանալու որոշում կայացրեց:
Նրանց համար, ովքեր ցանկանում են լինել «Ռեալի» մաս, դռները միշտ բաց են: Ռոնալդուին կորցնելը դժվար էր, բայց ոչ մի խաղացող երբեք ավելի կարևոր չի լինի, քան «Ռեալը»:
Թիմը ցանկանում է զարգանալ և հաղթել տիտղոսներ: Մեր բնավորությունը ավելի կարևոր է, քան ցանկացած անհատ խաղացող
Իհարկե, վատ է, երբ կորցնում ես նման բարձրակարգ ֆուտբոլիստի, բայց «Ռեալի» խնդիրն է հաղթել, եւ մենք անելու ենք դա առանց նրա:
Բոլոր այս տարիների ընթացքում «Ռեալում» շատ հրաշալի խաղացողներ են եղել: Բայց մեր ակումբը ցանկացած խաղացողից ավելին է; Ինչ էլ որ լինի, «Ռեալը» միշտ ձգտում է հաղթել:
Մենք միշտ ցանկանում ենք, որ խաղացողները իրենց տանը զգան»,-ասել է Ռամոսը:
Սիրարփի Աղաբաբյան