Բաժիններ՝

Փորձագետները կանխատեսել են iPhone-ի նոր մոդելների գները

Փորձագետները նշել են iPhone-ի երեք նոր մոդելների հնարավոր գները, որոնց շնորհանդեսը պլանավորվում է սեպտեմբեր ամսին: Տվյալները հրապարակված են Trend Force վերլուծական ընկերության կայքում:

Նախնական գնահատումների համաձայն, նորացված iPhone X-ը նախորդից էժան կլինի. դրա գինը կկազմի 899-ից մինչեւ 949 դոլար: Ամենաթանկ մոդելը կդառնա iPhone X Plus-ը, որը վերլուծաբանների կողմից գնահատվում է 999 դոլար:

Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Apple-ը կներկայացնի նաեւ մոդելի բյուջետային տարբերակը՝ հեղուկաբյուրեղային էկրանով, որի արժեքը կարող է կազմել մինչեւ 749 դոլար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պատենտների եւ ապրանքանիշերի գերատեսչությունը գրանցել է iPhone-ի միջոցով անձի նույնականացման տեխնոլոգիայի նկատմամբ Apple ընկերության հայտը, ինչը ենթադրում է սմարթֆոնի օգտագործում անձնագրի փոխարեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031