Բաժիններ՝

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն անհրաժեշտ է համարել պահպանել միջուկային գործարքը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԳ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ միջուկային գործարքի պահպանումը համապատասխանում է Իրանի շահերին: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել է ISNA գործակալությունը:

«Մենք չենք կարող ժխտել պատժամիջոցների բացասական ազդեցությունը մեր երկրի վրա, սակայն եթե Իրանը մնա միջուկային գործարքում, պատժամիջոցների ներգործությունն այնպիսին չի լինի, ինչպիսին եղել Է նախքան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)»,- ասել է Քամալվանդին:

Նա նշել է, որ 2016 թվականին միջուկային գործարքի ուժի մեջ մտնելուց առաջ «բազմաթիվ երկրներ չէին կարողանում Իրանի հետ աշխատել Եվրոպայի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների պատճառով»: «Իսկ այժմ, չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված սահմանափակիչ միջոցներին, նրանք կարող են դա անել»,- հավելել է ԻԱԷԿ-ի ներկայացուցիչը:

Քամալվանդին առաջարկել է՝ «համբերել եւ շարունակել պայքարը ներքին եւ արտաքին դժվարությունների դեմ, որպեսզի Վաշինգտոնում հասկանան, որ պատժամիջոցները արդյունք չեն տա»: Միջուկային գործարքի պահպանումն ավելի լավ է, քան այն չեղարկելը»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031