Պարեր` կծկացավերի ժամանակ. բրազիլացի գինեկոլոգը ցուցադրել է իր բացառիկ մեթոդիկան
Այս մանկաբարձ-գինեկոլոգի պացիենտները հաստատ երկար կհիշեն իրենց ծննդաբերությունները, որովհետեւ ոչ բոլոր կանայք են դրանցից առաջ պարում։
Բրազիլացի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆեռնանդո Գուդես դա Կունյին Համացանցում հռչակվել Է այն բանից հետո, երբ նրա Instagram-ում սկսեցին պարերով ուրախ տեսանյութեր հայտնվել կլինիկաներից մեկի հիվանդասենյակներում: Պարզվել է, որ դա ծննդատուն Է, իսկ հոլովակներում պարում են ծննդաբերելու պատրաստ կանայք:
Նման առաջին հոլովակում բժիշկն իր պացիենտի հետ պարել է 2018 թվականի հիթի` «Despacito» երգի ներքո: Այդ հոլովակը հրապարակել են Facebook-ում ծննդատան էջում, եւ այն հավաքել է ավելի քան 250 հազար դիտում՝ ճանաչում բերելով այդ մարդուն:
Դրանից հետո տեսանյութներն սկսեցին ավելի հաճախ հայտնվել եւ հավաքել արդեն միլիոնավոր դիտումներ: Իսկ այդ կլինիկայում հայտարարեցին, որ բնավ չեն առարկում գինեկոլոգի մեթոդիկային, որովհետեւ այն իսկապես օգնում է ծննդաբերող կանանց:
Իսկ այն օգնում է նրանով, որ ռիթմիկ պարերը թեթեւացնում են կծկացավերը ծննդաբերության ժամանակ, եւ կնոջ վիճակն զգալիորեն թեթեւանում է: Իհարկե, դա նրանց վրա ազդում է նաեւ հոգեբանորեն՝ բարձրացնում է տրամադրությունը եւ օգնում շեղվել առաջիկա ծննդաբերության հետ կապված ապրումներից: