Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն կմարզի Վադիմ Սկրիպչենկոն

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչն է Վադիմ Սկրիպչենկոն: Այս մասին հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից: Սկրիպչենկոն ֆուտբոլային կարիերան սկսել է 1992 թվականին և հանդես է եկել ռուսական ու բելառուսական մի շարք համբավավոր ակումբներում: Եղել է Բելառուսի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ:

Մարզչական կարիերան սկսել է 2008 թվականին՝ Բելառուսի «ԲԱՏԵ» ակումբում:
2011-2013 թվականներին եղել է բելառուսական «Մինսկ» ակումբի գլխավոր մարզիչը և 2013 թվականին ակումբի հետ նվաճել է Բելառուսի գավաթը:
Գլխավորել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Ուրալ», «Կռիլյա Սովետով» և «Անժի» ակումբները: Նրա գլխավորությամբ «Ուրալը» զբաղեցրել է Ռուսաստանի առաջնության 8-րդ հորիզոնականը, ինչը համարվում է ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշը:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Անժի» ակումբի գլխավոր մարզիչը:

Ունի մարզչական Pro արտոնագիր: Վադիմ Սկրիպչենկոն ծնվել է Բելառուսում, 42 տարեկան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս