«Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը անխուսափելի է». Արթուր Բաղդասարյան
«Վերջին օրերի հակառուսական հայտարարությունները առավել քան անհասկանալի են, հատկապես Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանն առնչվող հայտարարությունների ֆոնի ներքո: Ցանկանում եմ նշել մի քանի նկատառում.
1. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է:
2. ՀԱՊԿ-ը ունի առանցքային դերակատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում:
3. Ավելի քան 3 միլիոն մեր հայրենակիցները ապրում են Ռուսաստանում, իսկ յուրաքանչյուր տարի մի քանի հարյուր հազար մարդ է մեկնում Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Հայաստան փոխանցվող տրանսֆերտների 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից:
4. Անհրաժեշտ են հավասարակշռված դիրքորոշումներ, այլ ոչ թե անխոհեմ առճակատման տանող անփաստարկ եզրահանգումներ:
5. Ըստ համաշխարհային փորձի՝ ինքնիշխանությունը որևէ հակասություն չունի ռազմավարական գործընկերության հետ»:
Արթուր Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ