Բաժիններ՝

Facebook-ի տեղեկատվական անվտանգության տնօրենը ազատվել է աշխատանքից

Facebook-ի տեղեկատվական անվտանգության տնօրեն Ալեքս Սթամոսը հայտնել է, որ օգոստոսի 17-ին թողնելու է պաշտոն։

Մարտին New York Times թերթը, վկայակոչելով իրազեկ մի աղբյուր, հայտնել էր, որ Սթամոսը պատրաստվում է պաշտոնը թողնել ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում սոցիալական ցանցի դերի շուրջ առկա ներքին տարաձայնությունների ֆոնին:

«Facebook-ում իմ վերջին օրը կդառնա օգոստոսի 17-ը, ու թեեւ ես այլեւս չեմ վայելի այնտեղ իմ ընկերների հետ կողք-կողքի աշխատելու հաճույքը, ուրախ եմ, որ կան այդքան շատ նվիրված, խելացի եւ հմուտ մարդիկ, որոնք կշարունակեն լուծել այդ խնդիրները»,- գրել է Սթամոսը Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իր ընկերությունը կօգտագործի արհեստական ինտելեկտի (AI) տեխնոլոգիան՝ հեռացնելու այն կեղծ օգտահաշիվները, որոնք պատասխանատու են Facebook-ում ստահոդ նորությունների զգալի մասի եւ ապատեղեկատվության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս