Արմավիրում և Էջմիածնում համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 21-ին

Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում, ինչպես նաև Արարատի մարզի Լուսաշող համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այդ մասին որոշումներն ընդունվեցին կառավարության օգոստոսի 2-ի նիստում: Ընտրությունները տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 21-ին:

Արմավիր համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի մարտի 15-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և հրաժարական է ներկայացրել 2018 թվականի հունիսի 22-ին:

Էջմիածին համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին և հրաժարական ներկայացրել հունիսի 17-ին:

Լուսաշող համայնքի ղեկավար Հարություն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին և պաշտոնից հեռացել հունիսի 25-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031