Բաժիններ՝

«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Կարիուսին և Մինյոլեին

Միանգամից երկու դարպասապահ կարող են հեռանալ «Լիվերպուլից» այս ամռանը՝ հետևելով Դենո Ուորդին, ով տեղափոխվեց «Լեսթեր»:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Լորիս Կարիուսը և Սիմոն Մինյոլեն կարող են հեռանալ «Լիվերպուլից» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, ընդ որում, երկուսն էլ՝ միանգամից:

Երկուսն էլ հիմնական կազմում տեղ գտնելու շատ քիչ շանս ունեն «Լիվերպուլի» կողմից Ալիսոն Բեքերին «Ռոմայից» 65 մլն եվրոյով ձեռք բերելուց հետո:

Կարիուսը կարող է վերադառնալ Գերմանիա: Նրանով հետաքրքրվում է «Բայերը», որը փնտրում է «Արսենալ» տեղափոխված Բերնդ Լենոյին փոխարինող:

Մինյոլեի ծառայություններով հետաքրքրված են «Բեշիկթաշը» և «Բարսելոնան»:
Եթե «Լիվերպուլը» վաճառի և՛ Կարիուսին, և՛ Մինյոլեին, ապա ակումբը չի գնի նոր դարպասապահներ: Ալիսոնի փոխարինողները կլինեն երիտասարդ Քամիլ Գրաբարան և Կոաիմխին Կելերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031