Բնակարան գնելը դարձել է ավելի մատչելի. Յունիբանկը նվազեցրել է հիփոթեքի տոկոսադրույքները

Վարկով բնակելի գույք ձեռքբերելը դառնում է ավելի մատչելի: Յունիբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները` նվազեցնելով մի շարք վարկատեսակների տոկոսադրույքները: Այսուհետ Ազգային Հիփոթեքային և Բնակարան Երիտասարդներին ընկերության ծրագրերի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման համար վարկերը կտրամադրվեն սկսած 8.2% տարեկան տոկոսադրույքով: Ի դեպ` Բնակարան Երիտասարդներին ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող վարկի տոկոսադրույքի 2% /Երևան/ կամ 4% /մարզեր/ սուբսիդավորվում է պետության կողմից:

Հիփոթեքային վարկավորման պայմանների վերանայման նպատակը բնակչության լայն զանգվածի համար բնակարանների ձեռքբերումն ավելի մատչելի դարձնելն է:

«Հիփոթեքային վարկերի հասանելիությունն ամենաարդիական հարցերից մեկն է և մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլ նաև ` պարզեցնել վարկերի տրամադրման գործընթացը: Յունիբանկը շատ ակտիվ է հիփոթեքի շուկայում` առաջարկելով վարկեր նաև արտոնյալ պայմաններով: Բնակչության մոտ հատկապես մեծ պահանջարկ են վայելում մեր կողմից առաջարկվող առանց կանխավճարի հիփոթեքային վարկերը», – նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի հիփոթեքային վարկերի պայմաններին կարելի է ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս