Խորհուրդներ Այուրվեդայից՝ քաշի նվազեցման համար
Եթե դուք պայքարում եք ավելորդ քաշի դեմ, ապա հավանաբար նշանակալից արդյունքների սպասումով փորձել եք տարատեսակ հայտնի մեթոդներ, որոնք շուտով հիասթափեցրել են ձեզ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այուրվեդական խորհուրդներ, որոնք բնական ճանապարհով ձեզ կուղղորդեն դեպի քաշի ընդհանուր, առողջ իջեցում՝ առանց քիմիական պրեպարատների, վերամշակված սննդի կամ էքստրեմալ սննդակարգերի կիրառության:
1. Արթնացեք մինչև լուսաբացը:
Առավոտյան ժամը 5-6-ի հատվածում վաղ արթնանալը բարձրացնում է ձեր էներգիայի մակարդակը և օգնում է նվազեցնել տոքսինների մակարդակը:
2. Մի բաժակ տաք ջուր խմեք՝ մի կտոր կիտրոնով:
Ամեն առավոտ 1 բաժակ տաք կիտրոնաջուր խմելով՝ ձեր մարսողական համակարգը կմաքրեք նյութափոխանակության արգասիքներից:
3. Ամեն առավոտ տաք աղաջրով մաքրեք ձեր քթանցքները:
Այս պրոցեդուրան գերազանց օգնում է մաքրել քիթը և ազատում դրա հետ կապված գլխացավից:
4. Ամեն առավոտ մաշկը խոզանակով մաքրեք:
Մերսման խոզանակով ամեն առավոտ մաշկը մաքրելը բարելավում է արյան շրջանառությունը ու թույլ է տալիս ազատվել թույներից:
5. Կրծքավանդակի ստորին հատվածը մերսեք քունջութի յուղով:
Քիչ քանակությամբ քունջութի յուղով կրծքավանդակի ստորին հատվածը մերսելն օգնում է լավացնել մարսողությունը:
6. Կատարեք գլխի մերսում կոկոսի յուղով:
Կոկոսի յուղով գլխի ակտիվ մերսումը սրացնում է զգացողությունները ու խոնավեցնում է մազերը:
7. 30 րոպե առավոտյան կամ օրվա ընթացքում հատկացրեք ֆիզիկական վարժություններին:
Վազեք, լողացեք, հեծանիվ վարեք, այլ ֆիզիկական վարժություններ կատարեք ամեն առավոտ և երեկո: Դա կկարգավորի հավասարակշռությունը, կբարելավի ճկունությունն ու ձեր օրգանիզմի դիմադրողականությունը:
8. Գոնե 10 րոպե կատարեք շնչառական վարժություններ:
Շնչառական վարժությունները կօգնեն բարձրացնել էներգիայի մակարդակը, հավասարակշռել մտքերը, կարգավորել ստամոքսն ու լավացնել մարսողությունը:
9. Մեդիտացիայի համար ժամանակ գտեք:
Առավոտյան և երեկոյան 20-30 րոպեանոց մեդիտացիան պայծառ մտքի և էներգիայի մակարդակի բարձրացման գրավական է:
10. Բաց մի թողեք սնունդ ընդունելու ժամերը, բայց կերեք միայն այն ժամանակ, երբ քաղցած եք:
Եթե չեք ուտում, աղեստամոքսային համակարգը չի կարողանում լիարժեք կերպով գործել: Ճիշտ նյութափոխանակությունը պահանջում է օրական երեքանգամյա լիարժեք և 2 թեթև սնունդ: Խուսափեք նաև երեկոյան 19:00-ից հետո ուտելուց:
11. Տվյալ պահին ուտելու ընթացքում խուսափեք անհամատեղելի մթերքներից:
Երբ իրենց բաղադրությամբ, համով, էներգետիկ արժեքով կամ մարսողության վրա թողած էֆեկտով տարբեր 2 կամ 3 մթերքներ համատեղվում են, ապա մարսողական կրակը կարող է խոչընդոտել ֆերմենտների գոյացմանը: Արդյունքում՝ օրգանիզմում կլինեն տոքսիններ:
12. Սննդի յուրաքանչյուր ընդունում սկսեք մի կտոր կոճապղպեղից:
Մի փոքր կտոր մարինացված կոճապղպեղն ուտելուց առաջ լավացնում է մարսողությունը:
13. Ուտելիս տաք ջուր խմեք:
Տաք ջուրը կարող է խթանել քաշի կորուստը նյութափոխանակության արագացման շնորհիվ: Նրա կանոնավոր գործածությունը լավացնում է երիկամների աշխատանքը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնում է քաղցրի պահանջը:
14. Կուշտ կերեք միայն օրվա կեսին, իսկ ընթրելիս թեթև և հեշտ մարսվող սնունդ ընդունեք:
Նոր հետազոտությունները պնդում են, որ օրական 2-3 անգամ ուտելը կատարյալ քաշ պահպանելու, հիվանդություններից խուսափելու և կյանքի տևողությունը երկարացնելու համար օպտիմալ քանակ է:
15. Ձեր սննդակարգում հալած յուղ ներառեք:
Այուրվեդան հալած յուղն առանձնահատուկ մթերք է համարում, քանի որ այն ճարպի միակ տեսակն է, որն ուժեղացնում է մարսողական կրակը: Այն նաև բավականաչափ նուրբ է և հեշտորեն է խորը ներծծվում օրգանիզմի հյուսվածքների մեջ՝ քչացնելով բորբոքումները:
16. Բնական օգտակար բաղադրամասերից պատրաստված կերակուր կերեք:
Համարվում է, որ պատրաստվող սնունդն ուժեղացնում է մարսողական կրակը, ինչը հատկապես կարևոր է մարսողական գործընթացի համար:
17. Շուրջ 10 րոպե գոլորշի շնչեք:
Շաբաթը 1-2 անգամ էվկալիպտի յուղով ինհալացիա արեք ու շնչեք այդ գոլորշին: Դա հատկապես օգտակար է քթանցքները բացելու համար և ռեսպիրատոր ալերգիաների դեպքում:
18. Խմեք գազարից, բազուկից և վարունգից պատրաստված մեկ բաժակ հյութ:
300 մլ գազարի, 100 մլ բազուկի և 100 մլ վարունգի թարմ քամած հյութին ավելացրեք 1-2 թեյի գդալ ձեթ ու խմեք նախաճաշին: Այս ըմպելիքը կարող եք խմել նաև վաղ առավոտյան կամ կեսօրին՝ ուտելուց առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը