Բաժիններ՝

«Մենք չմո չենք, պարոն Թորոսյան». բողոքի ակցիա «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ. ցուցարարները պահանջում են նախարարին

Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ: Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը պաշտոնից հեռանալու դիմում է գրել:

Բժշկական անձնակազմը հայտարարում է, որ տեղի է ունեցել խախտում. նման կերպ նախարարին աշխատանքից չեն ազատում:

Այնտեղ է նաև ՀՀԿ-ական պատգամավոր, Նոր Նորքի համայնքից ընտրված պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Որպես պատգամավոր Արսեն Թորոսյանին հրավիրում եմ այստեղ իր որոշումը պարզաբանել այստեղ՝ բժշկական համայնքի մոտ: Եթե նա ունի վստահություն, ապա ինչն է խանգարում, որ սիրո և թավշյա նախարարին շփվել իր ժողովրդի հետ,- հայտարարեց նա՝ ավելացնելով, – Արսեն Թորոսյանի անվան վրա փոշի է դնելու, իսկ Արա Մինասյանի անունը գրվելու է ոսկե տառերով»:

Նա կոր արեց նախարարին հենց հիմա գալ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և պարզաբանել իր որոշումը:

«Նրա ասելով, մենք չմո երկիր ենք, ապրում ենք չմո երկրում: Մենք չմո չենք, պարոն Թորոսյան»,- բացականչում են ներկաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031