Պետպատվերով բուժօգնության հատկացումների մասին գործիքը հասանելի է առցանց

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հատկացումների մասին առցանց գործիքն արդեն հասանելի է Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի կայքում։

Առցանց գործիքը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ծանոթանալ պետպատվերով փաստացի կատարված աշխատանքներին, առկա տեղերին և հերթագրումներին՝ ըստ մարզերի և ոլորտների։ Ոլորտներն ընդգրկում են սոցիալապես անապահով խմբերի, զինծառայողների և նրանց ընտանիքների, անհետաձգելի բուժօգնությունը, ինչպես նաև ծննդօգնությունը, ընտանեկան բժիշկների խորհրդատվությունը, ստոմատոլոգիական ծառայությունները և այլն։

Պետպատվերով հատկացումների առցանց գործիքը նպատակ ունի ապահովելու հերթագրման կարգի թափանցիկությունը, պետպատվերով առկա տեղերի մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը և պետպատվերի շրջանակում քաղաքացիներին բուժօգնության տրամադրման անհիմն մերժման դեպքերի բացառումը։

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի սպասարկումը բոլոր բժշկական հաստատություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով։ Բուժհաստատություններն ԱՐՄԵԴ համակարգով գրանցում են պետպատվերի շրջանակներում նախապես պլանավորված այցերը՝ համապատասխան ծառայություններով և ծածկույթներով:

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031