Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը. ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կենտրոնական գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ՔՊ վարչության նիստը: ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը չի քննարկվելու: «Խոսելու ենք առաջադրված թեկնածուների մասին, որովհետև հայտարարվել էր, որ բաց է, թեկնածուները կարող են առաջադրվել և ուղարկել իրենց հայտերը, բայց ընտրության հարցն այսօր չէ»,- ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ առաջադրված թեկնածուի թվում են ինքը, Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:

Երևանի ավագանու ցուցակը գլխավորող ՔՊ թեկնածուն պետք է որոշվի կուսակցության վարչության քվեարկությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031