
«Միլանը» և «Յուվենթուսը» սկսել են բանակցություններն Իգուաինի կապակցությամբ

«Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկ քայլ մոտեցավ «Միլանին»:
«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան քննարկել է Գոնսալո Իգուաինի հնարավոր տրանսֆերը Լեոնարդոյի հետ, ով շուտով կդառնա «Միլանի» տեխնիկական տնօրենը: Լեոնարդոն վերադառնում է «Միլան» ակումբի սեփականատիրոջ փոփոխությունից հետո. հիմա այն պատկանում է Elliott Management ընկերությանը:
Ըստ Sky Italia-ի տեղեկության՝ պաշտոնական առաջարկ դեռ չի եղել: Սակայն «Յուվենթուսն» ուզում է վաճառել Իգուաինին, քանի որ Կրիշտիանու Ռոնալդուին 112 մլն եվրոյով գնելուց հետո գումարի կարիք կա: Հարձակվողի վաճառքը, ով դեկտեմբերին կդառնա 31 տարեկան, օպտիմալ տարբերակ է ակումբի համար:
Իգուաինի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Չելսին» և «Տոտենհեմը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը