
Ամերիկուհին միլիոնատեր է դարձել ընդամենը 10 րոպեով

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի բնակչուհին անսպասելիորեն միլիոնատեր է դարձել, սակայն դա տևել է ընդամենը րոպեներ: 10 րոպե անց նա զրկվել է այդ երջանկությունից։
lenta.ru-ի փոխանցմամբ՝ Էլեն Ֆլեմինգը հաշվի համալրման մասին ձայնային հաղորդագրություն է ստացել TD Ameritrade ընկերության աշխատակցից, որտեղ դրամական հաշիվ ուներ։
Ստուգելով հաշիվը՝ նա պարզել է, որ ավելի քան մեկ մլն դոլար ունի հաշվեհամարին։ Նա ցանկացել է գաղտնի պահել դա և այդ մասին ասել է միայն իր մայրիկին: Նա որոշել էր լքել աշխատանքն ու վճարել ուսման համար կուտակած պարտքերը։
Սակայն նա զանգահարել TD Ameritrade և պատմել թյուրիմացության մասին, որտեղ պարզաբանել են, որ այդ գումարն իրականում այլ հասցեատեր ունի. այն իրականում պետք է փոխանցվեր մեկ այլ անձի, որն ունի նույն անուն-ազգանունն ու ապրում է Ֆլորիդայում։
Եվ այսպես 10 րոպե անց Ֆլեմինգի հաշվին մնացել է ընդամենը 63 դոլար։