Բաժիններ՝

Բառերը չեն բավականացնի այս համը նկարագրելու համար. բանանով և չամիչով կեքս

Բաղադրիչներ

1. Ալյուր – 200 գ
2. Բանան – 3 հատ
3. Ձու – 2 հատ
4. Բնական յոգուրտ – 3 ճ/գ
5. Փխրեցուցիչ – 2 թ/գ
6. Հալեցրած կարագ – 100 գ
7. Շաքարավազ – 120 գ
8. Վանիլին
9. Չամիչ – 125 գ

Պատրաստման եղանակը

1. Բանանները վերածել խյուսի:

2. Խառնել ձուն, կարագը և շաքարավազը՝ մինչև միասեռ զանգված դառնալը:

3. Ավելացնել վանիլինը և խառնել:

4. Ավելացնել բանանի խյուսը և յոգուրտը, խառնել:

5. Ալյուրը փխրեցուցչի հետ մաղել զանգվածի մեջ և ոչ պինդ խմոր հունցել:

6. Ավելացնել չամիչը և զգուշությամբ խառնել:

7. Խմորը լցնել պերգամենտապատած և յուղած կաղապարի մեջ:

8. Վրան շագանակագույն շաքարավազ շաղ տալ:

9. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-60 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը:

10. Թողնել, որ մի փոքր սառչի, հետո հանել կաղապարից, նորից թողնել մի քանի րոպե և վրան շաքարի փոշի շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս