
«Այս պահից Սերա Ա-ն դարձավ աշխարհի գլխավոր լիգաներից մեկը». Մոուրինիոն՝ Ռոնալդուի տրանսֆերի մասին

Յուրահատուկ մարզիչը մեկնաբանել է յուրահատուկ տրանսֆերը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է կարծիքով, թե ինչպես Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը դեպի «Յուվենթուս» կփոխի Իտալիայի առաջնությունը:
«Այս պահից Սերիա Ա-ն դարձավ աշխարհի գլխավոր լիգաներից մեկը: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Եթե «Ինտերը», «Միլանը», «Նապոլին» և «Ռոման» պասիվորեն հետևեն, թե ինչպես է «Յուվենթուսը» Ռոնալդուի հետ ավելի ուժեղ դառնում, որպեսզի նորից ու նորից հաղթեն առաջնությունը, ապա այս բոլոր փոփոխությունները շատ ուժեղ կազդեն խաղի որակի, էմոցիաների և Սերիա Ա-ի նկատմամբ ուշադրության վրա:
Իմ շնորհավորանքները «Յուվենթուսին», Ռոնալդուի տրանսֆերն ուժեղ քայլ էր ֆուտբոլի, գովազդի և մարքետինգի տեսանկյունից»,- Մոուրինիոյին է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Ժոզեն աշխատել է Սերիա Ա-ում 2008-2010թթ., երբ գլխավորում էր Միլանի «Ինտերը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը