Բաժիններ՝

Շուրջ 6400 հարցեր, խնդրանքներ ու շնորհակալական խոսքեր Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր՝ ժամը 22:00-ին ուղիղ եթերում պատասխանելու է ՀՀ քաղաքացիների հարցերին.

«Սիրելի հայրենակիցներ. վաղը ժամը 22.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:

Խնդրում եմ այս գրառման ներքո գրեք ձեր հարցերը: Կպատասխանեմ ամենաշատ like ստացած 15 հարցերի:

Մինչ հանդիպում»:

Գրառումից հետո ֆեյսբուքյան օգտատերերը սկսել են հազարավոր հարցեր, բանաստեղծություններ ու խնդրանք-առաջարկներ գրել վարչապետին: Այս պահի դրությամբ շուրջ 6400 մեկնաբանություն է թողնված Նիկոլ Փաշինյանի գրառման տակ:

Կան ընդհանուր բնույթի հարցեր, որոնք մասնավորպաես վերաբերում են վարկերի տոկոսադրույքներին, բիզնեսի գների իջեցմանը, դատարաններում արդարության վերականգնմանը: Օգտատերերը խնդրում են նաև Նիկոլ Փաշինյանին զբաղվել «Վեոլիա ջուր» կազմակերպությամբ, պարզել հաճախակի ջրանջատումների պատճառները:

Հարցերից բացի վարչապետին են հղել շնորհակալական խոսքեր և բանաստեղծություններ են ձոնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս