Բաժիններ՝

Հելսինիկիում «Թրամպուտին» անունով ուտեստ է ստեղծվել

Հելսինկիի ռեստորաններից մեկում ուտեստ են ստեղծել «Թրամպուտին» անունով՝ նվիրված Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպմանը: Ինչպես հաղորդում է  «Ռիա Նովոստի»-ն, այս մասին գրում է է Helsingin Uutiset- ը:

Նշվում է, որ «Թրամպուտին» անունով ուտեստը բաղկացած է ռուսական նրբաբլիթից կարմիր ձկով, թթվասերով եւ սոխով , ինչպես նաև ամերիկյան բլիթներից, պաղպաղակով եւ հատապտուղներով: Ըստ ստեղծողի գաղափարի, ճաշատեսակը ներառում է արեւելյան եւ արեւմտյան քաղցր եւ աղի ուտեստներ:

Ռեստորանի ներկայացուցիչները շեշտում են, որ ճաշատեսակի ստեղծումը քաղաքական ենթատեքստ չունի և կարող է ճաշացանկում մնալ նաև նախագահների կայանալիք հանդիպումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031