Բաժիններ՝

Լամաները դանիացի ֆերմերներին կօգնեն ոչխարներին պաշտպանելու գայլերից

Հարավային Դանիաի ոչխարաբույծների ասոցիացիան, ուսումնասիրելով գայլերի դեմ պայքարի զանազան մեթոդներ, հանգել է այն եզրակցության, որ լամաները գիշատիչներին վանելու ամենամարդկային միջոցն են:

Եվրամիությունում գայլը պահպանվող տեսակ է, եւ առանց թուլատարագրի այդ կենդանիներին հրազենով որսալու համար կարելի է խոշոր տուգանք ստանալ, ուստի ֆերմերներն ստիպված են լինում որոնել գիշատիչների համար առավել անվտանգ միջոցներ ոչխարների պաշտպանության համար։

Ինչպես Jydskevestkysten հրատարակությանը հայտարարել է ասոցիացիայի նախագահ Ենս Նիլսենը, երկարավիզ լամաները, որոնք բնավ չեն վախենում գայլերից, կարող են այդ խնդիրը գամփռներից ավելի լավ կատարել: Նրա խոսքով՝ այդպիսի փորձեր հաջողությամբ են կատարվում Շվեդիայում եւ Եվրոպայի եւս մի քանի երկրներում, որտեղ բուծում են լամաներ եւ դրանք արածեցնում ոչխարների հետ:

Լամաները, որոնք դասովում են ուղտերի ընտանիքին, կարող են շատ ագրեսիվ լինել: Վտանգի դեպքում դրանք սոսկալի աղմուկ են բարձրացնում եւ կարող են համարձակորեն հարձակվել նեղացնողների վրա: Գայլերը բնավ այնքան համաձրակ չեն, ինչպես շատերն են կարծում: Զգալով վտանգը՝ դրանք հետ են քաշվում՝ վախենալով վնասվածք ստանալուց, ոհմակի համար բեռ դառալուց եւ կործանվելուց,- պատմում է Ալբորգի կենդանաբանական այգու տեսուչ Ֆրանկ Օռլոֆ Թոմսենը:- Իսկ լամաներն, ընդհակառակը, իրենցով բացառիկ վստահ են եւ ըստ որում խոշոր կենդանիներ են, որոնք պաշտպանության լավագույն միջոցը համարում են հարձակումը:

Լաման ինքը կարող է փորձել հարձակվել գայլի վրա՝ դրան հարկադրելով վտանգ զգալ ոչխարի հոտին մոտենալիս»: Բացի դրանից, լամաները, որոնք բարակ եւ շատ փափուկ բուրդ են տալիս, լավ են հարմարվում հյուսիսեվրոպական կլիմային, հեշտությամբ են դիմանում անձրեւներին, ջրկացեխին եւ ձմեռային սառնամանիքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս