ՕՊԷՔ-ի երկրներում հունիսին նավթահանույթն աճել է մինչև քառամսյա առավելագույնը. ԷՄԳ
ՕՊԷՔ-ի անդամ երկրներում հունիսին նավթի հանույթն աճել է մինչեւ քառամսյա առավելագույնը՝ օրական 31,87 միլիոն բարել՝ Սաուդյան Արաբիայում հանույթի՝ օրական 430 հազար բարել լուրջ աճի շնորհիվ՝ մինչեւ 10,46 միլիոն: Այս մասին հաղորդվում է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) հուլիսի հաշվետվությունում:
Այս դինամիկայի ֆոնին հանույթի սահմանափակման շուրջը ՕՊԷՔ+ համաձայնագրի կատարման մակարդակը մայիսի 158 տոկոսից հունիսին նվազել է մինչեւ 120 տոկոս, հաշվարկել ԷՄԳ-ն: ՕՊԷՔ-ի ոչ անամ երկները, որոնք մասնակցում են համաձայնագրին, նույնպես նվազեցրել են ցուցանիշը՝ մայիսի 75 տոկոսից հունիսին մինչեւ 66 տոկոս: Գործակալությունը 2018 թականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը պահպանել է օրական 1,4 միլիոն բարելի մակարդակում:
Ըստ որում 2019 թվականին ԷՄԳ-ն նույնպես, ինչպես եւ հունիսի զեկույցում, սպասում է պահանջարկի աճ օրական 1,4 միլիոն բարելի մակարդակում: Ավելի վաղ ՕՊԷՔ-ը 2019 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի՝ իր առաջին կանխատեսումը հրապարակել է օրական 1,45 միլիոն բարելի մակարդակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: