
Բնակարանային գողությունը ձախողվել է

Հուլիսի 12-ին՝ ժամը 02.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ հարևանի տնից փորձել են գողություն կատարել, ինքը փախուստի պահին բռնել է գողերին, սակայն նրանք իրեն հարվածել են և փախել «Մերսեդես» մակնիշի մեքենայով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 2-ի սահմաններում, 1992 թվականին ծնված Վանիկ Պ.-ն փորձել է պատշգամբից մուտք գործել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 11 շենքի բնակարաններից մեկը և կատարել գողություն, ինչպես նաև քարով հարվածել և կոտրել է պատշգամբի պատուհանի ապակին:
Ժամը 2.40-ին Վանիկ Պ.-ն և վերջինիս հորեղբոր որդի Հակոբ Պ.-ն Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցից կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:
Նախապատրաստվում են նյութեր: