«Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին և բանակցություններ է վարում նրա հետ
                                    «Ռեալը» չի դադարեցնում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին գնելու փորձերը: Մադրիդցիներն ուժեղացրել են հետաքրքրությունը 26-ամյա բրազիլացու նկատմամբ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենթուս» տեղափոխվելուց հետո:
Օրերս Արքայական ակումբն իր ներկայացուցիչներին ուղարկել էր Սանթոս Նեյմարի հոր հետ բանակցությունների, ով կատարում է ֆուտբոլիստի գործակալի դերը: Սակայն Նեյմարի հնարավոր տրանսֆերը «Ռեալ» բարդանում է նրանով, որ նրա պայմանագրում՝ նախատեսված մինչև 2022 թվականը, չկա կետ հրաժարագնի մասին: Մեկ տարի առաջ հարձակվողը ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով:
«Հնարավոր է՝ ոչ այս պատուհանի ժամանակ, բայց ապագայում նրա տրանսֆերը «Ռեալ» կկայանա»,- ասել է Նեյմարին մոտ կանգնած աղբյուրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    