
«Բարսելոնան» կպայքարի «Ռեալի» հետ Էդեն Ազարի համար

Կատալոնացիները մտան պայքարի մեջ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի համար:
Բելգիայի կիսապաշտպանը երկար ժամանակ գտնվում է «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է Sport-ը, իր հավերժ մրցակցի հետ պայքարի մեջ պատրաստ է մտնել կատալոնական «Բարսելոնան»: Ըստ պարբերականի տեղեկության՝ Անտուան Գրիզմանի տրանսֆերի անհաջող փորձից հետո կատալոնացիներն ուշադրությունը սևեռել են Էդեն Ազարի կողմը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է վաճառել Ազարին այլ ակումբի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը