
Ինչպես է հայտնաբերվել կորած երեխան. լուսանկարներ և մանրամասներ

Ժ.18:08-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի «Մուշմար» խանութի մոտակայքում կորել է 3տ. աղջիկ երեխա.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԼՄՓՎ ՕԽ-ն՝ ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Վ.Եղիազարյանի գլխավորությամբ թվով չորս փրկարարների հետ: Տեղում ծնողներից ստանալով երեխայի վերաբերյալ տեղեկատվություն անմիջապես փրկարարների կողմից կազմվեց որոնողական աշխատանքների պլան և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ջանքերի շնորհիվ արագ հայտնաբերվեց Արևիկ Աղասյանը (ծնվ.2015թ.)՝ Վանաձոր քաղաքի Արցախ պուրակի տարածքում:
Լոռու մարզային փրկարարական վարչություն
Լուսանկարները՝ Vache Egiazaryan-ի։