Բաժիններ՝

Երևանում քաղաքացիներն արգելափակվել են վերելակներում

Հուլիսի 12-ին` ժամը 11:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26/2 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Հուլիսի 12-ին` ժամը 21:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 48 շենքը հոսանքազրկվել է, ինչից վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտորնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս