
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը:
«Աշխատանքը սկսում ենք առաջնագծից: Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:
Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»,- գրել է Գրիգորյանը: