Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն տվել է «Յուվենթուս» տեղափոխվելու համաձայնությունը

Պորտուգալացի գերաստղը շատ ավելի մոտ է Իտալիա տեղափոխվելուն: «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս կդառնա թուրինյան «Յուվենթուսի» խաղացող:

Ֆուտբոլիստը հանդիպել է «Յուվենթուսի» ներկայացուցիչներին և տվել է տեղափոխվելու համաձայնությունը: Ինչպես հաղորդում է O Jogo-ն, Ռոնալդուն կստորագրի 4-ամյա պայմանագիր, իսկ մադրիդյան ակումբը կստանա 120 մլն եվրո:

Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին: Այս 9 տարիների ընթացքում նա թիմի հետ հաղթել է 4 Չեմպիոնների լիգա, 2-ական Իսպանիայի առաջնություն, երկրի Գավաթ և Սուպերգավաթ, Եվրոպայի սուպերգավաթ և ակումբային ԱԱ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031