
Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի

Հանրապետության տարածքում՝
Հունիսի 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում`15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 24-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: