Բաժիններ՝

«Ո՞վ է Մեսսին, սատանան տանի, որ չվազի». 1986թ. աշխարհի չեմպիոն Էկտոր Էնրիկե

Աշխարհի 1986թ. չեմպիոն Էկտոր Էնրիկն (Արգենտինայի հավաքական) քննադատել է Լիոնել Մեսսիին:

«Առաջինը, ինչի մասին բոլորը խոսում են, հետևեք, ինչպես են վերաբերվում խաղացողներին: Իսկ նրանք ովքե՞ր են: Ո՞վ է Մեսսին, սատանան տանի, որ չվազի: Ո՞վ է խաղում Մարադոնայի մակարդակում, որպեսզի չվազի: Վերաբերմունքը գործին, հպարտությունը մարզաշապիկը կրելու համար. սա ամեն ինչից բարձր է:

Մարադոնան մեր արտացոլանքն էր, նա չէր թողնում, որպեսզի իջեցնենք ձեռքերը, նա վազում էր ավելի շատ, քան որևէ մեկը, և զայրանում էր բոլորիցս շատ: Նա ստանում էր գնդակը, խփում էին նրա ոտքերին, նա վեր էր կենում և շարունակում էր վազել: Մենք նայում էինք դրան և հասկանում էինք, որ պետք է միասին լինենք:

Ես չեմ հասկանում, թե հիմա ինչ է կատարվում: Խաղացողները երես առած երեխաներ են: Եթե ես լինեի Մեսսիի թիմակիցը, ես կմոտենայի նրան և կասեի. «Դե սկսիր վազել, որովհետև նրանք հայհոյում են ոչ թե քեզ, այլ ինձ: Սկսիր վազել ինչպես ես, արթնացիր»,- Էնրիկեին է մեջբերում Ole-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս