Բաժիններ՝

Գարի Լինեկերը ձևափոխել է գերմանացիների մասին իր լեգենդար արտահայտությունը

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը Շվեդիայի նկատմամբ Գերմանիայի հավաքականի տարած հաղթանակից հետո (2:1) ձևափոխել է գերմանացիների մասին իր լեգենդար արտահայտությունը:

«Ֆուտբոլը պարզ բան է. 22 ֆուտբոլիստ 82 րոպե գնդակ են գլորում, հետո գերմանացիների խաղացողներից մեկին հեռացնում են, գնդակի հետևից 13 րոպե վազում են 21 խաղացող, իսկ արդյունքում գերմանացիները ինչ-որ կերպ, սատանան տանի, հաղթում են»,- գրել է Լինեկերը իր թվիթերյան էջում:

1990 թվականին ԱԱ-ի եզրափակչում Արգենտինայի նկատմամբ Գերմանիայի հավաքականի տարած հաղթանակից հետո Լինեկերի արտահայտած միտքը դարձել է լեգենդար.

«Ֆուտբոլն այն է, երբ խաղում են 22 մարդ, իսկ հաղթում են միշտ գերմանացիները»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս