
«Ուզում եմ բացատրել խաղացողներին, թե ինչ է նշանակում կրել Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը». Մարադոնա

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պահանջել է թույլ տալ իրեն լինել Արգենտինայի հավաքականի մարզաբազայում՝ թիմի ոգին բարձրացնելու համար:
Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային թիմը ԱԱ-2018-ում ոչ ոքի խաղաց Իսլանդիայի հավաքականի հետ (1:1), իսկ հետո պարտվեց Խորվաթիայի թիմին (0:3):
«Երբ ես խաղում էի Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով, ես ամբողջությամբ տրվում էի խաղին: Թիմի լեգեդները՝ Սիմեոնեն, Ռեդոնդոն, Կանիջան, Լուկին և Գալիետոն նույնն էին անում: Ես ուզում եմ հնարավորություն ունենալ անձամբ զրուցելու խաղացողների հետ և բացատրելու նրանց, թե ինչ է նշանակում կրել ազգային թիմի մարզաշապիկը»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը