Բաժիններ՝

«Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն». Մնացական Բիչախչյան

Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. այս մասին գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը՝ Facebook-ի իր էջում։

Պաշտոնյան, մասնավորապես գրել է. ««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է.

1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը,
2. հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը,
3. ՀՀ Սահմանդրությանը ծանոթ լինելը:

ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար ազգությամբ հայերի վրա վերը նշված պայմանները չեն տարածվում: Նրանք կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն:

Ի դեպ, չեն հանձնելու հայերենի և ՀՀ Սահմանադրության իմացության թեստ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս