
«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է:
ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Սելթիկ» առաջին հանդիպումը հուլիսի 11-ի փոխարեն կկայանա հուլիսի 10-ին:
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի 20:00-ին:
«Սելթիկ» – «Ալաշկերտ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին (տեղի ժամանակով` 19:45-ին):