Բաժիններ՝

«Այս շաբաթ առաջնագծում բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները». Տիգրան Աբրահամյանվ

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի բառով առաջնագծում առկա իրավիճակի մասին.

1. Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:

2. Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ):

3. Արդեն 2 ամիս է՝ առաջնագծում ակտիվ ինժիներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում

4. Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս