Բաժիններ՝

Ուիլշերը հայտարարեց «Արսենալից» հեռանալու մասին

«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը հայտարարեց, որ հեռանում է լոնդոնյան ակումբից:

«Կարող եմ հաստատել, որ կհեռանամ «Արսենալից», երբ իմ պայմանագիրը հունիսի վերջին ավարտվի: Ղեկավարության հետ մի շարք զրույցներից հետո, հատկապես՝ նոր գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի հետ վերջերս կատարած հանդիպումից հետո, ես հասկացա, որ ինձ ոչինչ չի մնում անել, բացի այս զուտ մարզական որոշումը կայացնելուց»,- գրել է Ուիլշերը, ով «Արսենալի» կազմում անցկացրել է 17 մրցաշրջան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26-ամյա անգլիացին առաջարկներ ունի «Էվերթոնից», «Վեսթ Հեմից» և «Վուլվերհեմփթոնից»: Բացի այդ, նրանով հետաքրքրվում է «Յուվենթուսը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930