
«Ես այլևս նրա հետ չեմ խոսում». Իսկոն՝ Ռոնալդուի հեթ-տրիկի մասին

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն բոյկոտ է հայտարարել իր ակումբային թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին:
«Մի հարցրեք ինձ Կրիշտիանուի մասին: Ես այլևս չեմ խոսում նրա հետ այն բանից հետո, ինչ նա արեց օրերս:
Կրիշտիանուի մոտ տուգանայինների իրացումն այնքան էլ բարձր չէ, բայց երբ նա լավ վիճակում է… Առաջին երկու գոլերը նրան վստահություն հաղորդեցին, և նա հեթ-տրիկ ձևակերպեց»,- ասել է Իսկոն Cadena SER-ին:
Իսպանիան մեկնարկեց Աշխարհի առաջնությունը Պորտուգալիայի հետ ոչ-ոքի խաղով (3:3): Բոլոր երեք գոլերը Պորտուգալիայի կազմում խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը