Բաժիններ՝

Վրաստանի վարչապետի թեկնածուն մտադիր է կառավարությունը պահելու ծախսերը կրճատել մինչև ՀՆԱ-ի 3,9 տոկոսը

Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ փոքր, բայց արդյունավետ կառավարության հայեցակարգը, որի վրա հիմնված է նախարարների կաբինետի կառուցվածքային փոփոխությունների իր ծրագիրը, նախատեսում է նախարարությունների թվի կրճատում 14-ից մինչեւ 11, ինչպես նաեւ կառավարությունը պահելու ծախսերի նվազեցում մինչեւ ՀՆԱ-ի 3,9 տոկոսը հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Դա այն բանի հայեցակարգն է, թե կառավարությունն ինչ բաժին պետք է ունենա ներքին համախառն արդյունքում»,-լրագրողներին ասել է Բախտաձեն: Վարչապետի թեկնածուն, որն այդ պաշտոնին առաջադրվելուց առաջ զբաղեցնում էր Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը, ասել է, որ այդ առումով առկա է զգալի առաջընթաց: «Այս տարի այդ ուղղությամբ ծախսերը կլինեն ՀՆԱ-ի 4,2-4,3 տոկոսի սահմաններում: Իսկ փոքր կառավարության հայեցակարգը նախատեսում է այդ ծախսերի կրճատումն այնպես, որ դրանք չգերազանցեն ՀՆԱ-ի 3,9 տոկոսը»,-հավելել է Բախտաձեն:

Նա նշել է, որ այդ կերպ ազատված միջոցները, որոնք կկազմեն մոտավորապես 100-120 մլն լարի (41-49 մլն դոլար) հնարավոր կլինի ուղղորդել այլ կարեւոր սոցիալական ծրագրերի: Առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը պետք է վստահություն հայտնի նոր վարչապետին, ինչպես նաեւ կառավարության կազմին ու նրա ծրագրին: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ հրաժարական էր տվել՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ իր ու կառավարող կուսակցության ղեկավարության միջեւ վերջին ժամանակներս տարաձայնություններ են առաջացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս