Բաժիններ՝

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն գործող նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է հեռուստատեսային բանավեճի: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ինջեն թվիթերում գրառում է արել, որում ասվում է. «Քո ուզած հեռուստաալիքով, քո ուզած ժամանակ պատրա՞ստ ես 81 մլն մարդու առաջ խոսել կրթության, տեխնոլոգիաների և տնտեսության մասին»:

Նշենք, որ քեմալական կուսակցության թեկնածուն բազմիցս նախընտրական քարոզարշավի ժամանակ հրավիրել է Էրդողանին բանավեճի: Վերջին անգամ նա նման հայտարարություն էր արել Յալովայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ՝ կոչ անելով Էրդողանին գալ և խոսել տնտեսության մասին: Էրդողանը, սակայն, հրաժարվել էր հրավերից՝ ասելով. «Առանց ամաչելու հեռուստաեթերի է հրավիրում: Մեր միջոցով իր համար ուզում է հեղինակություն ապահովել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս