Սպիտակ տունը հայտարարեց ԱՄՆ-ի ռազմատիեզերական ուժերի ստեղծման մեկնարկի մասին
ԱՄՆ-ը գտնվում է ռազմատիեզերական ուժերի ստեղծման սկզբնական փուլում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ ան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «(ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ Թրամփը) հանձնարարություն է տվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին սկսել այդ գործընթացը:
Մենք գտնվում ենք այդ գործընթացի սկզբնական փուլում: Մենք կաշխատենք պաշտպանության նախարարության եւ համապատասխան կողմերի հետ՝ դա իրականացնելու համար»,- լրագրողներին ասել է Սառա Սանդերսը: Ավելի վաղ, ելույթ ունենալով ԱՄՆ-ի Ազգային տիեզերական խորհրդում, Թրամփը հայտարարել է, որ կարգադրություն է արել՝ ձեռնամուխ լինել ԱՄՆ-ի ռազմատիեզերական ուժերի՝ որպես նոր զորատեսակի կազմավորմանը:
Նա նշել է տիեզերքում ԱՄՆ-ի առաջատարությունը պահպանելու եւ այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի գերազանցությունը թույլ չտալու անհրաժեշտությունը: Նա նաեւ խոստացել է ամերիկյան արշավախումբ ուղարկել Լուսին, 1972 թվականից ի վեր առաջին անգամ, եւ ապահովել ԱՄՆ-ի երկարատեւ ներկայությունը Երկրի արբանյակի վրա, ինչը նաեւ բարենպաստ ազդեցություն կգործի տնտեսության վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: