Բաժիններ՝

Թրամփը Չինաստանին սպառնացել է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է 10-տոկոսանոց մաքսերով հարկել 200 միլիարդ դոլար գումարի չինական ներմուծվող ապրանքներ:

Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ եթե Պեկինն ի պատասխան չինական ապրանքների՝ ավելի վաղ հայտարարված բարձրացված ամերիկյան մաքսերի նոր քայլեր ձեռնարկի համանման ուղղությամբ, «մենք դրանց կհակազդենք ապրանքների՝ եւս 200 միլիարդ դոլարի լրացուցիչ սակագների սահմանմամբ»:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է որ Դոնալդ Թրամփն արդեն ցուցում է տվել ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչին պատրաստելու չինական այն ապրանքների ցուցակը, որոնք կընկնեն մաքսերի աճի նոր շրջափուլի տակ: Հունիսի 15-ին Թրամփն արդեն հայտարարել էր չինական ապրանքների՝ 50 միլիարդ դոլար արժեքով 25-տոկոսանոց մաքսերի սահմանման մասին, Պեկինը համանման պատասխան միջոցներ է ձեռնարկել ներմուծվող ամերիկյան ապրանքների նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս