Ակտիվացրեք վահանաձև գեղձի աշխատանքը, արագացրեք նյութափոխանակությունը

Վահանաձև գեղձի աողջությունը չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս գեղձը, ի թիվս այլ գործառույթների, կարգավորում է նյութափոխանակությունը, ավելորդ քաշից ազատվելու գործընթացը:

Երբ վահանաձև գեղձը քիչ քանակով հորմոններ է արտադրում, նկատվում են այնպիսի նշաններ, ինչպիսիք են դեպրեսիան, անկանոն դաշտանային ցիկլը, մոռացկոտությունը, քաշի ավելացումը, մաշկի չորությունը, մազաթափությունը, մկանային ջղաձգումները, հոգնածությունը, փորկապությունը: Հիպոթիրեոզի դեպքում, որպես կանոն, առաջինը նկատվում է քաշի ավելացում:

Հիպոթիրեոզի բուժումը դեղորայքային է, այն պահանջում է համապատասխան մասնագետի մշտական հսկողություն: Ուշադիր եղեք նաև սննդակարգին և սովորություններին:

Հրաժարվեք ռաֆինացված շաքարից, քաղցր գազավորված ըմպելիքից, փաթեթավորված հյութերից:

Կարդացեք նաև

Նվազեցրեք պարզ ածխաջրերի օգտագործումը: Նախապատվություն տվեք բարդ ածխաջրերին՝ վարսակի փաթիլներ, մրգեր, չորամրգեր, շագանակագույն բրինձ, բնական մրգային հյութեր: Բարդ ածխաջրերն օրգանիզմին էներգիա են հաղորդում, ինչպես նաև երկար ժամանակով հագեցածության զգացում պարգևում:

Խորհուրդ է տրվում կոկոսի յուղ օգտագործել, քանի որ այն հարուստ է առողջ ճարպերով: Ճարպաթթուներն օգնում են լավացնել վահանաձև գեղձի աշխատանքը, արագացնել նյութափոխանակությունը:

Պարբերաբար մարզվեք՝ ճարպերն այրելու, նյութափոխանակությունն արագացնելու համար:

Խորհուրդ է տրվում բավարար քանակով ջուր օգտագործել:

Սննդակարգ ներառեք ընդեղեն և սերմեր, որոնք հարուստ են սննդարար նյութերով, առողջ ճարպերով: Այս բոլոր նյութերն անհրաժեշտ են վահանաձև գեղձի առողջությանը: Ընդեղենը  նաև սելեն է պարունակում, որը ևս լավացնում է վահանաձև գեղձի աշխատանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս