Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում. թեստ, որը կբացահայտի ձեր Ես-ը
Ծառ: Չափից շատ եք հույս դնում տրամաբանության և դատողության վրա: Այն հնարավորություն է տալիս լիդեր լինել, նոր կարողություններ ձեռք բերել, ղեկավարել մարդկանց: Դա օգնում է նաև լուծել բարդ խնդիրներ:
Սակայն ռեալիզմը, որը բնորոշ է ձեզ, կարող է նաև կանգնեցնել ձեզ: Երազանքներն ու նպատակները պետք է ավելի ամբիցիոզ լինեն: Նպատակներին հասնելուց հետո թուլանում եք: Իմպուլսիվության, ինքնաբերականության պակասը հանգեցնում է նրան, որ բաց եք թողնում անհավանական պահեր, չեք դիմում ռիսկի, թույլ չեք տալիս սխալներ, որոնք կյանքի կարևոր մասն են: Ինքներդ ձեզ թույլ տվեք լավատես լինել, պայքարել գաղափարների համար: Ոչ ոք դա ձեր փոխարեն չի անի:
Գորիլա: Կարևոր մարդ եք մտերիմների համար: Համաձայն չեք նրա հետ, որ մյուսներն այնքան պահանջկոտ չեն իրենց նկատմամբ կամ այնքան արագաշարժ չեն տարբեր ոլորտներում, որքան դուք: Միշտ զբաղված եք, փորձում եք նոր գիտելիքներ ստանալ: Թարմ մտքեր ունեք, ձեր ինտելեկտուալ կարողությունները հնարավորություն են տալիս նոր ճանապարհներ բացել, որոնք մյուսները չեն կարողանում հասկանալ:
Որքան էլ հավատում եք ձեր կարծիքի, որոշումների իրավացիությանը, հարկավոր չէ դրանք պարտադրել մյուսներին: Մարդիկ յուրովի են մտածում, հարգանքը պետք է յուրաքանչյուր միջանձնային շփման հիմնական կանոնը լինի: Կարող եք կորցնել մտերիմներին, եթե չդադարեք այդքան կամակոր լինել:
Առյուծ: Ուժեղ մարդ եք, վճռական: Ձեր բարդ աշխատանքը զենք է, որն օգտագործում եք՝ ապացուցելու համար, որ արժեքավոր մարդ եք: Միշտ կենտրոնանում եք ձեր նպատակների վրա, ոչ մի դեպքում չեք հրաժարվում դրանցից: Ուշադրություն չեք դարձնում մտերիմ ընկերների խորհուրդներին, հատկապես, երբ համոզված եք, որ ճիշտ որոշումներ եք կայացրել: Խնդիրն այն չէ, որ արհամարհում եք նրանց կարծիքը. պարզապես նրանց լսում եք միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է: Սովորեք նախկինում ունեցած անհաջողություններից: Դրանք ցավոտ են լինում, բայց կարող եք խուսափել շատ ապրումներից, եթե մարդկանց թույլ տաք օգնել ձեզ:
Ձուկ: Հավատացած եք, որ ամեն ինչ լավ է լինելու, քանի դեռ ձեզ չեն խաբել, չեն դավաճանել: Փորձում եք երբեք ատելության զգացում չունենալ, մարդկանց համարում եք ձեր կյանքի կարևոր մասը: Այո՛, դուք գլոբալ իրականության էլեմենտ եք, բայց նյութական աշխարհը, որում ապրում եք, կարող է խնդիրների և տհաճությունների պատճառ դառնալ:
Նյութը Brainum.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը