Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում: Grand Chess Tour-ի այս տարվա առաջին փուլը տեղի կունենա հունիսի 12-16-ը Բելգիայի Լյովեն քաղաքում:
Գերմրցաշարում հանդես են գալու Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը:
Մասնակիցները 9 տուր կխաղան արագ շախմատ և 18 տուր՝ կայծակնային: Արագ շախմատում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ կայծակնային շախմատում հաղթանակի համար՝ 1 միավոր, ոչ-ոքիի՝ 0.5:
Հունիսի 12-14-ը տեղի կունենան արագ շախմատի պարտիաները, իսկ հունիսի 15-ին և 16-ին՝ կայծակնային շախմատի պարտիաները: