Բաժիններ՝

«Բոլոր դպրոցներում, որտեղ ընտրություններ են, բունտեր են». Արայիկ Հարությունյան

«Տնօրենների ընտրության, ուսուցիչների նշանակման համակարգերը չեն աշխատել, ու դրա հիմքում հիմնականում մի պատճառ է»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ երբ Կրթության և գիտության նախարարությունը, մարզպետարանները կամ հենց մարզպետները նշանակումներ էին կատարում խորհուրդներում, չէին ասում՝ առաջնորդվեք տվյալ դպրոցի կամ կրթական համակարգի շահերով, այլ՝ առաջնորդվեք նեղ անձնական, կուսակցական շահերով.

«Դրա համար այս համակարգը չի կայացել, ու մեծագույն խնդիրներ այս պահին էլ կան, որովհետև հին խորհուրդները կան, ու բոլոր դպրոցներում, որտեղ ընտրություններ են, բունտեր են, որովհետև հին համակարգով մենք ստիպված ենք ընտրություն անցկացնել, ու հին համակարգում դեռ նախկին մարզպետներ, Կրթության և գիտության նախարարության նախկին ներկայացուցիչներ են, ու այս մարդիկ առայժմ շարունակում են առաջնորդվել իրենց նեղ անձնական և կուսակցական շահերով։ Բայց այս իրավիճակը կշտկվի։ Առաջիկայում մենք պատրաստվում ենք կառավարման այս օղակի վերափոխման նախագիծ ներկայացնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս