ՍԴ դատավորի թեկնածուն՝ Ժիրայր Սէֆիլյանի գործի մասին

Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՍԴ դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին խնդրեց գնահատական հնչեցնել Ժիրայր Սէֆիլյանի գործի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ այդ գործով դեռևս դատական ակտ չկա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Ե. Դանիելյանը հրաժարվեց գնահատականներ հնչեցնել հանրային հնչեղություն ստացած մի շարք գործերի վերաբերյալ՝ նշելով, որ դրանց վերաբերյալ կան դատական ակտեր, ու ինքը, որպես գործող դատավոր՝ չի կարող կարծիք հայտնել այդ գործերի վերաբերյալ։

Ժ. Սէֆիլյանի գործի վերաբերյալ Ե. Դանիելյանը նույնպես զերծ մնաց գնահատական հնչեցնելուց. «Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, ուղղակի որպես գործող դատավոր՝ ես չեմ կարող այդ հարցի քննարկմանն անդրադառնալ, բայց ես այն փիլիսոփայության և քաղաքականության կողմնակիցն եմ, որ հնարավորինս քիչ կիրառվի խափանման միջոց կալանավորումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930