
Կաթնաշո՞ռ է ավելացել. պատրաստեք բերանում հալչող կարկանդակներ

Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 250 գ
2. Ձու – 2 հատ
3. Աղ – 1 թ/գ
4. Շաքարավազ – 1 թ/գ
5. Թթվասեր – 2-3 ճ/գ
6. Բուսայուղ – 2 ճ/գ
7. Սոդա (հանգցրած) – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները խառնել և ավելացնել ալյուր, որպեսզի ստացվի փափուկ խմոր:
2. Խմորը բաժանել 15-16 գնդերի և ձևավորել կարկանդակներ ցանկացած միջուկով:
3. Կարող եք փորձել կարտոֆիլով և տապակած սոխով:
4. Տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը